Հասարակություն

Տասը լավագույն մարզիկների մեջ ոչ Հենոն կա, ոչ՝ որևէ շախմատիստ 

Տասը լավագույն մարզիկների մեջ ոչ Հենոն կա, ոչ՝ որևէ շախմատիստ 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է 2022 թ. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները:
Լավագույնների ընտրությունը կայացել է այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԿԳՄՍ նախարարությունում հավատարմագրված 15 մարզական լրագրողների և ՀՀհավաքական թիմերի գլխավոր մարզիչների ու մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների քվեարկության համադրությամբ:

ԿԳՄՍ-ի հռչակած այդ տասը լավագույն մազրեիկների մեջ, սակայն, չկան ո՛չ համաշխարհային հռչակ վայելող ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ոչ հայ շախմատիստները։ Պատճառը ակնհայտորեն քաղաքական է, քանզի Մխիթարյանը վաղուց է հայտնվել այս իշխանությունների «սև ցուցակում», հիշեցնենք՝ դեռ 2018-ին այս իշխանությունները Մխիթարյանի ձեռքից խլեցին դիվանագիտական անձնագիրը, 2019-ին էլ նրա մորը՝ Մարինա Թաշչյանին դուրս թողեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայիգործկոմի կազմից։ Իսկ շախմատիստներն էլ ընկալվում են որպես Նիկոլ Փաշինայնի քաղաքական հակառակորդ Սերժ Սարգսյանի սիրելի սպորտաձևի ներկայացուցիչները, ու թերևս հենց դրա համար էլ նրանք այս ցուցակում ընդգրկված չեն։ Փոխարենն ընդգրկված են ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Արսեն Հարությունյանը, բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը, ծանրամարտիկ Սամվել Գասպարյանը, Վարազդատ Լալայանը և այլք։

Մինչդեռ, հիշեցնենք, այս տարվա օգոստոսի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանում երկրպագուները դիմավորեցին 44-րդ Համաշխարհային Օլիմպիադայում արծաթե  մեդալ նվաճած Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին: Արծաթե մեդալ նվաճած շախմատիստներին դիմավորելու էր գնացել նաև ՀՀ երրորդ նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։ ԿԳՄՍ-ից ընդամենը փոխնախարար Կարեն Գիլոյանն էր գնացել դիմավորելու, այն էլ, հավանաբար, ամոթու։ Ու քանի որ շախմատիստներին դիմավորող գլխավոր ֆիգուրը Սերժ Սարգսյանն էր, որը մինչ օրս ղեկավարում է շախմատի ֆեդերացիան, Նիկոլ Փաշինյանին ենթակա ԿԳՄՍ նախարարությունը այս տարի որոշեց տասը լավագույն մարզիկների մեջ գեթ մեկ շախմատիստի չընդգրկել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image