Ինչպես հայտնի է, նախօրեին քրեական հանրային հետապնդում հարուցվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի նկատմամբ եւ արգելվեց նրա ելքը Հայաստանից։ Դա արվեց Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովից երկու օր առաջ։ Ադրբեջանական մամուլում այս լուրն ընդունել են անթաքույց ուրախությամբ։ Ադրբեջանում փորձագետներից մինչեւ պաշտոնյաներ եւ այդ երկրի կրոնական առաջնորդ՝ շեյխ-ուլ-իսլամ, մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ Հայ Առաքելական եկեղեցին հանդիսանում է ադրբեջանական ընկալմամբ «հայկական ֆաշիզմի, նացիոնալիզմի եւ ռեւանշիզմի բույն», իսկ Գարեգին 2-րդն ըստ էության, դարձել է այդ ամենի ջահակիրն ու առաջնորդողը։ Եւ հետեւաբար այժմ, երբ Հայաստանի իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, եկեղեցահալած իրենց քաղաքականության շրջանակում որոշել են քրեական հետապնդում հարուցել Վեհափառի դեմ, դա չէր կարող ցնծություն չառաջացնել Ադրբեջանում։ Haqqin.az, Minval.az, APA OXU, Media.az եւ այլ ադրբեջանական լրատվամիջոցներ իրենց լրահոսներում ակտիվորեն անդրադարձել են Գարեգին 2-րդի դեմ քրեական հետապնդում հարուցելու եւ նրա ելքը Հայաստանից արգելելու մասին լուրին։
Հասարակություն
Ամենաընթերցված
Չալաբյանին ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի դիմում...
Գրել էնք, որ վաղ առավոտյան ժամը 07։10 մտել էին Ավետիք Չալաբյանի տուն, խուզարկություն են իրականացրել...
Ձերբակալել են Չալաբյանին
Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...
«Հրապարակ»․ «Սոճուտը» փակել են սեփականատերերի քաղա...
Լոռու մարզում՝ Գյուլագարակ գյուղի մոտ, հայտնի Դենդրոպարկի հարեւանությամբ գործող «Սոճուտ» հանգստյան տ...
Հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 9-ը ճանապարհահատված...
Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհային...
×
❮
❯