Այլ

Հարավային Սուդանում քաղաքացիական պատերազմից հետո նոր խորհրդարան կձևավորվի 

Հարավային Սուդանում քաղաքացիական պատերազմից հետո նոր խորհրդարան կձևավորվի 

Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը արձակել է խորհրդարանը, ինչը երկար սպասված քայլ էր՝ երկրի նախկին պատերազմող կողմերից օրենսդիրներ նշանակելու ճանապարհ հարթելու համար:

Գրել է միջազգային «Ռոյթերս» լրատվական գործակալությունը։

Քայլը համահունչ է 2013-ին սկսված քաղաքացիական պատերազմը դադարեցնելու համար ստորագրված խաղաղության պայմանագրին: Նախագահը շաբաթ օրը լուծարեց խորհրդարանը, և նոր մարմնի կձևավորումը «ժամանակի հարց կլինի, ոչ շատ երկար», - Reuters-ին ասել է նրա խոսնակ Աթենի Վեք Աթենին:

Քաղաքացիական պատերազմին վերջ տված գործարքի համաձայն՝ խորհրդարանը պետք է 400 անդամից հասցվի 550-ի և պետք է ներառի խաղաղության համաձայնագրի բոլոր կողմերի անդամներին:

Հարավային Սուդանը Սուդանից անկախություն էր ձեռք բերել 2011 թվականին՝ տասնամյակներ տևած քաղաքացիական պատերազմից հետո: Բռնություններ էին սկսել 2013-ի վերջին այն բանից հետո, երբ Կիիրը (դինկա էթնիկ խմբից) աշխատանքից հեռացրել էր փոխնախագահ Ռիեկ Մաչարին (նուեր էթնիկ խմբից):

Պատերազմին զոհ է գնացել ենթադրաբար ավելի քան 400 հազար մարդ: Մի քանի ժամկետ ձգձգելուց հետո երկուսն ազգային միասնության կառավարություն կազմելու համար 2020-ին համաձայնության եկան։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image