Այլ

Նույնիսկ յուրայիններին է կասկածում, որ իր հետ չեն․․․

Նույնիսկ յուրայիններին է կասկածում, որ իր հետ չեն․․․

Այսօր հանրությանը մի հարց է հետաքրքրում՝ Փաշինյանի թիմ կոչվածը չի՞ օտարվում նրանից, չի՞ անհանգստանում,  երբ տեսնում է, որ նա անցնում է թույլատրելի բոլոր սահմանները։ Ինչու՞ նրա հետ գրոհում է Եկեղեցի, ինչու՞  խոսքով պաշտպանում է նրան, եթե անհանգստանում է։ Քանի որ խոսքը վերահսկելի է, իսկ լռությունը՝ ոչ, իրենց այդպես են պահում։  Ասեմ, որ խոսքը կարելի է հասկանալ, բայց լռությունը քչերն են հասկանում։

Էն գլխից ասեմ, որ, այո, անհանգստանում են, օտարումն արդեն սկսված է։ Սա գործընթաց է, մեկօրյա իրադարձություն չէ։ Փաշինյանի շրջապատը որոշում չի կայացնում, այլ կատարում է։ Կատարողը ներսում ունի երկու ձայն․ «սա ճիշտ չէ», «բայց ես պիտի անեմ»։ Երկրորդ ձայնը ժամանակավոր է, առաջինը՝ մշտական։ Դա երևում է ոչ թե նրանց խոսքից, այլ լռությունից ու խուսափողական պատասխաններից։ Մարմինը միշտ շուտ է արձագանքում, քան դիրքորոշումը։  Դա երևում է նրանց կաշկանդված շարժումներից, աչքերի խուսափումից, ձայնի անկայունությունից, դեմքի «անհարմար» լարվածությունից։ Սա  վախ չէ միայն, սա ներքին հակասություն է։ Այո, նրանք արդեն անհանգստացած են, այո, նրանք արդեն օտարված են։ Պարզապես այդ օտարացումը դեռ դեմքով է խոսում, խոսքով չի խոսում։ Դեմքը այստեղ շատ ազնիվ է ու միշտ ազնիվ է եղել։ Իսկ ինչու՞ նրանք կանգ չեն առնում։ Կանգ չեն առնում մի շարք պատճառներով՝ վախ, (կորցնելու, պատժվելու), իներցիա («մինչև վերջ գնանք»), ինքնարդարացում («մենք պարզապես կատարում ենք օրենքը»։ Այս մարդիկ կանգնած են նրա կողքին, բայց նրա հետ չեն։ Եզակիների մասին չեմ խոսում, ովքեր նույն արյունն ունեն։ Նրանք ներքուստ չեն պաշտպանում Փաշինյանին, բայց այլ ելք չունեն՝ հոսանքը նրանց քշած տանում է։ Փաշինյանն էլ դրա մասին լավ գիտի ու հավելավճարներով ու այլ պարգևներով սիրաշահում է նրանց։

Երբ վստահությունը կորել է, այն փոխարինվում է խթաններով։ Փաշինյանը ոչ մեկի չի հավատում, որովհետև ինքն էլ չի պատկերացնում, թե հայ մարդը ինչպես կարող է տանել իր ինքնության ոչնչացումը, նվաստացումը, ցեղասպանության ուրացումը, մոր կաթի վրա թքելը։ Այստեղ կասկածը դառնում է համընդհանուր՝ ուղղված անգամ սեփական թիմին։ Մի լուսանկար տեսա, թե ինչպիսի՜ կասկածանքով էր իր շրջապատին նայում․․․ Դա առաջնորդի հայացք չէ, այլ մեկուսի մարդու։  Այո, օտարումը սկսված է, պարզապես այդ օտարացումը դեռ դեմքով է խոսում։ Երբ լռությունը սկսի խոսել, գործընթացը արդեն վերադարձի ճանապարհ չի ունենա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image