Երեկ ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի եւ ԲՀԿ-ական պատգամավորների հանդիպումն անցել է բավականին թեժ մթնոլորտում։ Ակտիվ է եղել Գեւորգ Պետրոսյանը, ով վիճարկել է Գրիգորյանի նախորդ օրվա հայտարարությունները, թե իր առաջադրումը եղել է քաղաքական որոշման արդյունք, եւ նորմալ է, որ իշխանությունը ՍԴ պետք է գործուղի իր «վստահելի» մարդկանց։ Պատգամավորը հիշեցրել է, որ բարձրագույն դատական այս մարմինն ապաքաղաքական է եւ պահանջում է բացառապես չեզոքություն։ Վահե Գրիգորյանն էլ ասել է, որ քաղաքական եւ կուսակցական տերմինները չպետք է մեկը մյուսին խառնել։ Նա ուշագրավ հայտարարություն է արել, որ ինքը կարծում է, թե Հայաստանում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա, եւ ավելին՝ Հայաստանի դեպքում ավելի նպատակահարմար է նախագահական կառավարման համակարգը։ ԲՀԿ-ում եկել են այն եզրահանգման, որ եթե իշխանությունում չլինեին այդպիսի մտադրություններ, Վահեն նման հայտարարություն չէր անի։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Փաշինյանը բացել է արկղը՝ պարունակությունը շրջվել է...
Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Հաջիեւի հետ Արմեն Գրիգորյանի հանդիպումը «այդ պատերազմի» ռիսկե...
Զովքում վարդերը՝ տարած, հետ բերած աղջկա պես, լուռ...
Երեկ Զովք մտա։ Ամեն ինչ սովորականի նման էր թվում, բայց միայն առաջին հայացքից։ Գետնի վրա տեղ չկար։ Ռո...
Դու քոնը արա, մենք՝ մերը, տուժողը վերջում կերեւա
Ընտրությունների, այսպես կոչված, պաշտոնական արդյունքները հրապարակելուց երկու օր հետո, այդպես էլ չստան...
«Հրապարակ». Դիլիջանի համայնքապետի նկատմամբ գործ է...
Նախկինում գրել էինք, որ Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հ․ Աղասարյանը Դիլիջանի ավագանուն առաջարկությո...
×
❮
❯