Հասարակություն

Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք և վերադարձի ցանկություն

Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք և վերադարձի ցանկություն

Երևանում անցկացված բողոքի ակցիայի ընթացքում Արցախի նախկին Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով արցախցիների վերադարձի խնդրին։

Նրա խոսքով՝ արդեն ավելի քան երկու տարի է, ինչ Արցախի բնակիչները ցանկանում են վերադառնալ իրենց հայրենիք՝ ապահով և արժանապատիվ պայմաններում, միջազգային երաշխիքների ներքո։ Սակայն, ինչպես նշել է Բեգլարյանը, այդ պայմանները մինչ օրս չեն ապահովվել, իսկ միջազգային կառույցների որոշումները չեն կատարվում։

Նա նաև ընդգծել է, որ, իր գնահատմամբ, միջազգային մակարդակում չի ձևավորվել որևէ արդյունավետ մեխանիզմ, որը կխթանի երկխոսությունը և կնպաստի խնդրի լուծմանը։ Բեգլարյանը քննադատել է նաև այն հանգամանքը, որ, իր խոսքով, տարբեր կառույցներ և պատասխանատու կողմեր անտեսում են արցախցիների բարձրացրած հարցերը։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ անկախ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից, Արցախի ժողովուրդը շարունակում է պնդել իր վերադարձի իրավունքը և ունի այդ ցանկությունը։ Բեգլարյանի խոսքով՝ միջազգային հանրությունը, հատկապես այն կառույցները, որոնք հայտարարում են ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության մասին, պարտավոր են ապահովել այդ իրավունքի իրացումը։

«Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք և վերադարձի ցանկություն»,- ասել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image