Քաղաքականություն

Մենք ո՛չ Նիկոլով ենք, ո՛չ Սերժով ենք, ո՛չ Քոչարյանով ենք, ոչ Լևոնով ենք

Մենք ո՛չ Նիկոլով ենք, ո՛չ Սերժով ենք, ո՛չ Քոչարյանով ենք, ոչ Լևոնով ենք

Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու բակում ընթանում է նախկին քաղաքապետ, ներկայումս քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի եզրափակիչ հանրահավաքը,որը քաղաքապետի թեկնածուի կողմից մեկնարկվեց աղոթքով ։

«Մենք ո՛չ Նիկոլով ենք, ո՛չ Սերժով ենք, ո՛չ Քոչարյանով ենք, ոչ Լևոնով ենք։ Չվախենաք ոչ մի թուրքից, մենք չենք երկնչելու, վախը թերահավատության նշան է,այո , ես գիտեմ՝ կարող է և իշխանություններն ինձ համար շատ բաներ են նախապատրաստել, որովհետև շատ եմ ցավեցնում իրենց, բայց ես չեմ վախենում, որովհետև իմ տերուտիրականն Աստված է և Ամենափրկիչ եկեղեցին։ Հայ ժողովրդի տերն Աստված է․․․»,- իր ելույթի սկզբում նշեց նա ։

«Անտարբեր մարդիկ դավաճանից էլ վատն են, էսօր, այս ճակատագրական պահին ոչ ոք իրավունք չունի անտարբեր մնալու, բոլորը պետք է գնան ընտրատեղամաս և իրենց հոգու, խղճի խայթով ընտրություն կատարեն։ Ոչ միայն ամբողջ ՀՀ-ն, այլ ամբողջ աշխարհի հայությունը սպասում է Գյումրիի ընտրություններին»,-ասաց նա։ 

Հանուն արդարության ասենք, որ Ամենափրկիչի բակը բազմամարդ է, մարդկանց թվաքանակը գնալով շատանում է։

Նշենք, որ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բակում այս պահին ընթանում է նաև ՔՊ-ի ամփոփիչ հանրահավաքը, որին ներկա է նաև ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image