ԱՄՆ ԶՈՒԻ Կենտրոնական հրամանատարությունը 15 հազար զինվորական, ավիակիր ռազմանավեր եւ տասնյակից ավել ինքնաթիռներ ու ԱԹՍ-ներ կներգրավի՝ Հորմուզի նեղուցում արգելափակված նավերի «ազատագրման» գործողությանը։ Այս մասին հայտնում է Կենտրոնական հրամանատարությունը։
Հայտարարության մեջ ասվում է, որ գործողությունը կարեւոր նշանակություն ունի թե ռեգիոնի համար, թե Համաշխարհային տնտեսության։ Գործողության նպատակն է՝ օգնել առեւտրային նավերին՝ անարգել իրականացնել նավարկություն Հորմուզի նեղուցով։ Նշենք, որ Հորմուզի նեղուցով իրականացված նավարկության կատարվում է գլոբալ բեռնափոխադրումների 25 տոկոսը։