Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր վերջին հանդիպմանը՝ պնդելով, որ կուլիսային հանդիպում տեղի չի ունեցել, միասին ճաշել են:
Նա նշել է, որ համաձայնություն են ձեռք բերել առաջիկայում բարձր մակարդակով նոր հանդիպում անցկացնելու շուրջ, որը նախատեսվում է կազմակերպել հունիսի երկրորդ կեսին։