Աշխարհի բնակչությունը 2024 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է գրեթե 82 միլիոն մարդով։ Այս տվյալները տրամադրել է Գերմանիայի Համաշխարհային Բնակչության Հիմնադրամը (Deutsche Stiftung Weltbev lkerung, DSW):
Կազմակերպության հաշվարկներով մինչև 2025 թվականի հունվարի 1-ը աշխարհում կբնակվի 8,156 միլիարդ մարդ։ Միաժամանակ Գերմանիայի բնակչությունը մեկ տարվա ընթացքում մնացել է նույն մակարդակի վրա և կազմում է մոտ 84 միլիոն։
Բնակչության աճը հիմնականում նկատվում է Աֆրիկայում։ Առաջիկա երկու տասնամյակում այս մայրցամաքում ապրող մարդկանց թիվը կարող է ավելի քան կրկնապատկվել, ասում են DSW փորձագետները:
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2037 թվականին աշխարհի բնակչությունն առաջին անգամ կարող է գերազանցել 9 միլիարդը։