Հասարակություն

Ոչ մեկի համար էլ սպասելի չէր նման արդյունքը՝ Թարթիկյանը պիտի հաղթեր

Ոչ մեկի համար էլ սպասելի չէր նման արդյունքը՝ Թարթիկյանը պիտի հաղթեր

Թեև Վեդի խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն այս անգամ բարեհաջող ավարտվեցին եւ կարող է համայնքային իշխանություն ձեւավորվել և իշխանական ողջ թիմի մեծ ջանքերի շնորհիվ Գարիկ Սարգսյանը հաղթանակ կորզեց Սիսավանի նախկին համայնքապետ Սպարտակ Թարթիկյանից ու Վեդիի կառավարման ղեկը վերցրեց «իր» ձեռքը, բայց նորընտիր համայնքապետի վարկանիշը դրանից չբարձրացավ։ Ավելին՝ մարզում նրա նկատմամբ հարգանքը կամ հավատը չի ավելացել եւ խոսակցություններն էլ, որ կասկածելի մեթոդներով հասան հաղթանակի, չեն դադարում։

ՏԻՄ ընտրություններից առաջ համայնքապետի ԺՊ-ն փորձում էր ազատվել այն բոլոր կադրերից, որոնք դեմ էին իրեն, կամ՝ իրեն ընտրություններում չէին աջակցելու։ Օգնություններ էր բաժանում, պաշտոններ ու խոստումներ։ Մենք օրեր առաջ անդրադարձել ենք մանկապարտեզների տնօրենների դեմ կոկորդիլոսագետի սկսած արշավին։ Նա Վեդու թիվ 1, 2,  մանկապարտեզների տնօերններին հեռացրել էր աշխատանքից։ Ստուգողներ էր ուղարկել, որոնք մեկ օրվա մեջ ձեւական խախտումներ էին հայտնաբերվել, ապա գրավոր նկատողություններ էր հայտնել եւ հաջորդիվ ազատել պաշտոններից։

Մենք կապվեցինք նախկին տնօրենների հետ՝ Վեդու թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Վարդուհի Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ապօրինի հեռացման հետ կապված դիմել է դատարան և գործն ընթացքի մեջ է։ Հիշեցնենք, որ Վարդուհի Հարությունյանին տնօրենի պաշտոնից ազատելու պատճառը հանդիսացել է  աշխատանքային պայմանագրերի ոչ պատշաճ ձեւը, մինչդեռ տնօրենն ասում էր, որ այդ ձեւաթղթերը ստացել է համայնքապետարանից։ Ի դեպ, մեզանում աշխատանքային իրավունքը դատարանների կողմից, որպես կանոն, պաշտպանվում է եւ մեծ թվով մարդիկ դատական կարգով վերականգնվում են իրենց աշխատանքին։

Հարությունյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե նախորդ շաբաթ կայացած ընտրությունների ելքի մասին ինչ կարծիք ունի․ 

«Իհարկե, ոչ մեկի համար էլ սպասելի չէր նման արդյունքը՝ Թարթիկյանը պիտի հաղթեր։ Գարիկ Սարգսյանի հաղթանակի պատճառը կարծում եմ վարչական ռեսուրսի կիրառումն էր»,- նշեց Հարությունյանը։
 


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image