Այլ

Գերմանիան մտահոգված է ԼՂ-ում սրվող հումանիտար իրավիճակով․ Շոլցը՝ Փաշինյանին

Գերմանիան մտահոգված է ԼՂ-ում սրվող հումանիտար իրավիճակով․ Շոլցը՝ Փաշինյանին

Գերմանիան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և ԼՂ-ում գնալով սրվող հումանիտար իրավիճակով: 

Այդ մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:
Նրա խոսքով, Գերմանիան կարևորում է խաղաղ հանգուցալուծման հասնելը՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից:

«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և ԼՂ-ում գնալով սրվող հումանիտար իրավիճակով: Ստատուս քվոն չի կարող շարունակվել, և պետք է երկարաժամկետ լուծման հանգել՝ ի բարօրություն մարդկանց: Այս տեսանկյունից անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»,-ընդգծել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։

Գերմանիան աջակցում է ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին, նշել է Շոլցն ու հիշեցրել, որ հենց այդ նպատակով է ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում գերմանական անձնակազմ ուղարկվել: Ընդ որում, այդ առաքելությունը ղեկավարելու է գերմանացի դաշնային ոստիկան:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանը չի կատարում անգամ Հաագայի դատարանի որոշումն՝ ապահովելու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը՝ կանցլերը շեշտել է. 

«Մենք ինքնորոշման իրավունքի, նաև տարածքային ամբողջականության սկզբունքի կողմնակիցն ենք»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image