Այլ

Իլոն Մասկը Tesla-ի 268,000 բաժնետոմս է նվիրաբերել մի շարք բարեգործական կազմակերպությունների

Իլոն Մասկը Tesla-ի 268,000 բաժնետոմս է նվիրաբերել մի շարք բարեգործական կազմակերպությունների

Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը Նոր տարուց անմիջապես առաջ Tesla-ի 268,000 բաժնետոմս է նվիրաբերել բարեգործական կազմակերպությունների, որոնց անունները չեն հրապարակվում: Դրա մասին ասված է ընկերության հայտարարության մեջ:

Մասկը, որին պատկանում է Tesla-ի մոտ 12,8%-ը, նվիրատվությունն արել է որպես իր «տարեվերջյան հարկային ծրագրի» մի մաս՝ «որոշ բարեգործական կազմակերպությունների», որոնք «ներկայում մտադիր չեն վաճառել նման բաժնետոմսեր», ասվում է հայտարարության մեջ։

Նվիրատվությունը 2022 թվականի նմանօրինակ արարքի կրկնությունն է, երբ Մասկը 1,95 միլիարդ դոլար արժողությամբ Tesla-ի բաժնետոմսեր նվիրաբերեց: 2021 թվականին նա մոտ 5,74 միլիարդ դոլար է նվիրաբերել իր շահույթ չհետապնդող կազմակերպությանը՝ Մասկի հիմնադրամին, նշել է Reuters-ը։ Վերջին նվիրատվությունը գնահատվել է մոտավորապես 108,2 միլիոն դոլար:

Մասկի հիմնադրամը դրամաշնորհներ է առաջարկում տարբեր նպատակների համար, որոնց թվում՝ «անվտանգ արհեստական ​​բանականության մշակմանը՝ ի շահ մարդկության»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image