Այլ

Փախիր ՌԴ-ից՝ առանց հետ նայելու, փրկի՛ր քեզ․ Սաակաշվիլին՝ Փաշինյանին

Փախիր ՌԴ-ից՝ առանց հետ նայելու, փրկի՛ր քեզ․ Սաակաշվիլին՝ Փաշինյանին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում, դիմելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հորդորել է նրան որքան հնարավոր է հեռու փախչել Ռուսաստանից, «փրկել իրեն և հայկական պետականությունը»։

Սաակաշվիլին անդրադարձել է ՌԴ կողմից գրեթե ամբողջ հայկական գյուղարտադրանքի և հայկական կոնյակի ներմուծման արգելքի մասին, թեև նման որոշման մասին հայտնի չէ, պարզապես որոշ խնդիրներ են եղել Վերին Լարսի անցակետում։

«Ես ուզում եմ մեկ անգամ ևս կրկնել Հայաստանի վարչապետի համար։ Հարգելի Նիկոլ՝ փախիր, փախիր արագ, առանց ետ նայելու՝ ՀԱՊԿ-ից, ԵվրԱզԷՍ-ից, վազիր դեպի Եվրամիություն, ՆԱՏՕ, դեպի նոր տարածաշրջանային միություններ։

Բայց կարևորը հեռու փախիր Ռուսաստանից, փրկի՛ր քեզ և հայոց պետականությունը։ Պուտինը բուլդոգի է նման. նա կծում է ու բաց չի թողնում, քանի դեռ ատամները չի սեղմել։ Խուսափեք դրանից՝ ողջ մնալու համար: Վստահ եմ՝ դեռ ուշ չէ: Բավական է հապաղել ու տատանվել: Ուշացումը մահվան է հավասարազոր», - գրել է Սաակաշվիլին:

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image