Մեր առաջ խնդիր ենք դրել ապահովելու զենք-զինամթերքի դիվերսիֆիկացիա։ Այս մասին Հանրայինի եթերում հայտարարեց ՊՆ Սուրեն Պապիկյանը։
«Պրոցեսներն էապես փոխելու են վաղվա օրվա մեր բանակի, սպառազինության որակը»,- ասաց նախարարը։
Զենքի ձեռքբերման պայմանագրերի վերաբերյալ Պապիկյանը ասաց, որ չի կարող անդրադառնալ այդ թեմային, հավելելով.
«Ես չեմ կարող անդրադառնալ պայմանագրերի ընթացքին, բայց կարող եմ նշել, որ ձեռք ենք բերել նոր գործընկերներ՝ տարբեր խոշոր գերտերությունների և այլ բարեկամ երկրների մակարդակով։ Խոսքն, առաջին հերթին, Հնդկաստանի և Ֆրանսիայի մասին է, որոնք դարձել են մեր հիմնական գործընկերներից, բայց նաև այլ երկրների մասին է, որոնց հիմա չեմ ուզենա անդրադառնալ»,- ասաց նա։