Հասարակություն

Ավտոկայարանի ծակ տանիքը եւ կիսատ մնացած անցումը

Ավտոկայարանի ծակ տանիքը եւ կիսատ մնացած անցումը

Երկրի դիմագիծը երևում է երկրի մուտքից` օդանավակայանից, ավտոկայարաններից, երկաթուղային կայարաններից։ Երևանի Հյուսիսային ավտոկայարանը ապահովում է Երևանի կապը Գեղարքունիքի և Տավուշի մարզերի հետ։ Հյուսիսային ավտոկայարանի սրահի ներսում տարիներ շարունակ տեղումների հետեւանքով` ծակ տանիքից ջուրը ներթափանցում է սրահ, որտեղ լճակներ են գոյանում։ Այդ խնդիրը գոյություն ունի վաղուցվանից, սակայն տարիներ շարունակ կայարանի տանիքը չեն նորոգում։ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն Նոյեմբերյան քաղաքի ավտոկայարանի տարածքը վարձակալությամբ է տվել՝ այնտեղ խանութներ են աշխատում, ուղևորներին մնացել է մի փոքր, նեղլիկ տարածք, որն արդեն ավտոկայարան չի էլ կարող համարվել: Դիլիջանի ավտոկայարանի շենքն էլ ամբողջությամբ տրվել է սուպերմարկետի, այնտեղ գործում է «Սքայ» սուպերմարկետը և «Ալֆա ֆարմ» դեղատունը։ Սակայն վարձակալությունից ստացվող գումարներով, փաստորեն, «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն Հյուսիսային ավտոկայարանի ծակ տանիքը չի պատրաստվում նորոգել։ Մի այլ խնդիր ավտոկայարանի մոտ հետիոտնի վերգետնյա անցումն է, որի  գործարկումը դեռևս 2025թ․ դեկտեմբերին էր նախատեսված, սակայն շինարությունը դեռ կիսատ է։ Ավտոկայարանից ուղերթներ կատարող վարորդները մեզ հայտնեցին, որ Հյուսիսային ավտոկայարանի մոտ հետիոնի կամուրջը շատ անհրաժեշտ է, քանզի այդտեղ խիստ բանուկ, ծանրաբեռնված երթևեկություն է եւ ճանապարհը հատող հետիոտները կարող են հայտնվել ավտոմեքենաների անիվների տակ, վրաերթի ենթարկվել, վնասվածքներ ստանալ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image