2022 թվականի փետրվարի 24-ից՝ այն պահից, երբ Արման Թաթոյանին փոխարինեց նոր ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը, պաշտպանի աշխատակազմից, իրենց դիմումների համաձայն, ազատվել է 17 աշխատակից։ Այս մասին, մեր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել է ՄԻՊ գրասենյակը։
Քրիստիննե Գրիգորյանը պաշտոնավարելուց ի վեր 8 նոր նշանակում է կատարել՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում եւ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար է նշանակել, պաշտպանի եւ երկու օգնական, աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետի պաշտոնակատար եւ քաղաքացիական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի՝ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետի պաշտոնակատար։ Նշենք նաեւ, որ նորանշանակ կադրերից 8-ից 4-ն արդարադատության նախարարությունից են տեղափոխվել ՄԻՊ գրասենյակ։
Տեղափոխվել է նաեւ նրա մտերիմ ընկերուհին՝ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության նախկին պետ Անի Մխիթարյանը։ Նա աշխատակազմի գլխավոր քարտուղար է նշանակվելու։