Քաղաքականություն

Լուռ նայեցին ու ոչինչ չարեցին այս մանկուրտության դեմն առնելու համար

Լուռ նայեցին ու ոչինչ չարեցին այս մանկուրտության դեմն առնելու համար

 


Օրերս Նիկոլ Փաշինյանն իր ֆեյբուքյան կարճ լայվի ընթացքում անդրադարձել էր վերջին 2 տարվա ամենաաղմկահարույց դասագրքին` Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն 7»-ին: Փաշինյանը նախ ընդգծել էր, որ պատմության փորձագետ չէ, բայց հաջորդիվ տվել էր իր փորձագիտական կարծիքը, նշելով, որ դասագիրքը հաջողված է այն իմաստով, որ երեխաներին հրավիրում է քննական դիտանկյունից ընկալել պատմությունը: Մի բան, որ տեղավորվում է ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության մեջ:

Կրթության հարցերով անկախ փորձագետ Վանո Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում այս առիթովյ մասնավորապես գրել է. 

«Ի գիտություն ՀՀ վարչապետ պարոն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան -ին և ԿԳՄՍ նախարար տիկին Zhanna Andreasyan -ին.
Դուք մասնագիտական կոմպետենցիայի առումով իրավունք չունեք ոչ մասնագիտական դիրքերից ելնելով խոսելու կամ փոփոխելու մի բան, որից 360° հեռու եք։ Չնայած, որևէ մեկի համար գաղտնիք չէ առ այն, որ «Նոր Հայաստանում» մասնագիտական կարծիքը գրոշի արժեք չունի։

Հարգելի՛ գործընկերներ, պարոն վարչապետի և տիկին նախարարի վարած կրթության քաղաքականությունը միտված է ազգային հոգեկերտվածք ու ազգային դիմագիծ ունեցող ժողովրդից ստանալու մանկուրտ հասարակություն՝ մի հասարակություն, որը առնվազն քառորդ դար (մոտ 25 տարի) անց չի ունենա ազգային ու գենետիկ հիշողություն։

Պատմության ամենամեծ դասը պետք է լինի անցյալի սխալների գիտակցումը, որը հող պետք է նախապատրաստի գալիք սերունդների համար, ապագայում նույնը չկրկնելու։ Հայոց պատմություն սովորող ցանկացած քաղաքացի պետք է ազգային հերոսի իդեալ ձևավորի իր ենթագիտակցական դաշտում ու փորձի նմանվել այդ հերոսին։ Չնայած, իզուր եմ ասում մեր հարգարժան վարչապետի համար, իսկական հերոսը միայն հարկ վճարողն է՝ այն հարկ վճարողը, որի հաշվին ինքն ու իր մերձավոր շրջապատը վայելում են կյանքի բարիքները։

Խոսքս մեկ անգամ ևս ուզում եմ հասցնել բոլոր այն պատմաբան-մանկավարժներին, որոնք լուռ նայեցին ու ոչինչ չարեցին այս մանկուրտության դեմն առնելու համար։

ԱՄՓՈՓՈՒՄ

Հանրակրթական դպրոցի «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանակոչելու ՀՀ կառավարության որոշումը մանկուրտություն է։ Մանկուրտ են բոլոր այն անձինք, որոնք որևէ քայլ չարեցին պայքարելու մեր ինքնության հիմքերը խարխլելուն միտված որոշման դեմ։
Իսկ պարոն վարչապետի դրական եզրակացությանը արժանացած Ս. Հովհաննիսյանի դասագրքի վերաբերյալ ես երեք տասնյակից ավելի հարցազրույց եմ տվել տարբեր լրատվամիջոցների և կայքէջերի, այն, ինչ ասել եմ ժամանակին, չեմ ուզում կրկնել։ Ես որպես պատմաբան մասնագիտական կարծիք տալու կոմպետենցիա ունեմ, իսկ մեր հարգարժան վարչապետը և տիկին նախարարը՝ ոչ։

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image