Այլ

Ուկրաինայում ՀՀ-ից զորախու՞մբ կլինի. ինչ են պայմանավորվել Մակրոնն ու Զելենսկին 

Ուկրաինայում ՀՀ-ից զորախու՞մբ կլինի. ինչ են պայմանավորվել Մակրոնն ու Զելենսկին 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայում օտարերկրյա զորքեր տեղակայելու՝ Փարիզի նախաձեռնությունը։

Այս մասին Ուկրաինայի առաջնորդը գրել է իր Telegram ալիքում՝ Բրյուսելում Մակրոնի հետ հանդիպումից հետո։
«Մենք շարունակեցինք աշխատել նախագահ Մակրոնի նախաձեռնության վրա՝ Ուկրաինայում ռազմական ուժերի առկայության վերաբերյալ, որոնք կարող են խաղաղության ճանապարհին նպաստել կայունացմանը։
Էմանուելը տեղեկացրել է այլ գործընկերների հետ իր շփման մասին՝ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ բոլոր քայլերն իրականացնելու համար»,- նշել է Զելենսկին։

Նա առանձնազրույցն արդյունավետ է անվանել և Մակրոնին ասել, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժեղացումը մնում է առանցքային առաջնահերթություն։ Նա նաև հայտնել է, որ Մակրոնի հետ պայմանավորվել է Ֆրանսիայում ուկրաինական ևս մեկ բրիգադի վերապատրաստման շուրջ։

«Ես շնորհակալություն հայտնեցի Ֆրանսիային մեր բանակի համար մեկ բրիգադ պատրաստելու համար. պայմանավորվեցինք շարունակել այս համագործակցությունը և պատրաստել ևս մեկ բրիգադ։ Հուսով ենք, որ մյուս գործընկերները կմիանան այդ ջանքերին և կնպաստեն լրացուցիչ ուկրաինական բրիգադների վերապատրաստմանը»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ ուկրաինացի հայտնի լրագրող Դմիտրի Գորդոնը պնդում է, թե Ուկրաինայում տեղակայվելիք զորախմբերի թվում լինելու են նաև հազարավոր զինվորականներ Հայաստանից: Նրա խոսքով, նման առաջարկով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմել է անձամբ Մակրոնը և դրական պատասխան ստացել:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image