Հասարակություն

Գազը թանկացել է՝ հասնելով 1000 խմ դիմաց 500 դոլարի

Գազը թանկացել է՝ հասնելով 1000 խմ դիմաց 500 դոլարի

Եվրոպայում գազի բորսայական արժեքը բարձրացել է 6 տոկոսով՝ 1000 խմ-ի դիմաց հասնելով 500 դոլարի։ Այս մասին տեղեկանում ենք ICE-ի բորսայական սակարկությունների տվյալներից։ TTF-ում, որը Նիդերլանդներում գտնվող Եվրոպայի խոշորագույն հանգույցն է, նոյեմբեր ամսվա համար գազի մատակարարումների ֆյուչերսները 1000 խմ դիմաց կազմել են 487,8 դոլար՝ սակարկությունների մեկնարկի պահին։ Թանկացումը կազմել է 2,2 տոկոս։

Որոշ ժամանակ անց, սակայն, արձանագրվել է 6,4 տոկսանոց թանկացում՝ հասնելով 507,7 դոլարի։ Միջին հաշվարկային գինը TTF-ում սեպտեմբեր ամսին կազմել է 408,5 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ օգոստոսի համեմատ թանկանալով 3,4 տոկոսով։ Օգոստոսին այն եղել է 380 դոլար։ Այս թանկացումը մասնագետները բացատրում են նրանով, որ հեղուկացված գազի մատակարարումները Ավստրալիայից կարող են նվազել եւ բացի այդ՝ Նորվեգիայում գազային ոլորտի աշխատողները գործադուլ են անում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image