Սահարայի անապատում հայտնաբերված «NWA 12774» երկնաքարը հնարավոր է, որ մի մասնիկն է հնագույն նախամոլորակի, որը քայքայվել է դեռեւս Արեգակնային համակարգի գոյության սկզբում։ Նման եզրակացության են հանգել գիտնականները՝ ուսումնասիրելով երկնաքարի միներալային կառուցվածքը։ Հայտնաբերված կտորը դասվում է եզակի համարվող անգրիտների դասին։ Դրանք հնագույն հրաբխային ապարներ են, որոնք ձեւավորվել են Արեգակնային համակարգի առաջացումից մի քանի միլիոն տարի հետ։
Ներկայումս նման 70 երկնաքար է հայտնի գիտությանը։ Ենթադրվում է, որ տիեզերական մարմինը, որի բեկորն է հանդիսանում երկնաքարը, ունեցել է ոչ պակաս, քան 1800 կմ շառավիդ եւ բազմաթիվ անգամներ ավելի մեծ է եղել երկնաքարերի մեծամասնությունից։ Մոտավոր գնահատականներով, նախամոլորակը, որի մասնիկն է եղել երկնաքարը, քայքայվել է 4,5 միլիարդ տարի առաջ։