UFC-ի միջին քաշային կարգի գործող չեմպիոն Խամզատ Չիմաևը իր գնահատականն է տվել Արման Ծառուկյանի համոզիչ ու արագ հաղթանակին Դեն Հուկերի նկատմամբ։ Չիմաևը նշել է, որ Ծառուկյանի ելույթը լիովին համապատասխանում էր սպասումներին։
Նրա խոսքով՝ ինքը միշտ վստահ էր, որ Արմանը կհաղթի, սակայն նախընտրել է հրապարակավ չարտահայտվել մինչ մենամարտը։ Չիմաևը ընդգծել է, որ արդյունքն ամբողջությամբ համընկել է իրենց կանխատեսումների հետ։
Չեմպիոնը համոզված է, որ Ծառուկյանը ներկայումս իր քաշային կարգում լավագույններից է և արդեն իսկ վաստակել է տիտղոսի համար պայքարելու իրավունք։ Չիմաևը հավելել է, որ Արմանը ոչ միայն իրական մրցակից է գործող չեմպիոններին, այլև աշխարհի առաջատար մարտիկներից մեկը։