Հասարակություն

Մենք նոր դատախազի հետ շատ լավ աշխատում ենք․ Սասուն Խաչատրյան (տեսանյութ)

Մենք նոր դատախազի հետ շատ լավ աշխատում ենք․ Սասուն Խաչատրյան (տեսանյութ)

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն այսօր խորհրդարանում, ինչպես նախորդ բյուջեի զեկուցման ժամանակ, այս անգամ էլ ոչ մի կերպ չէր ցանկանում շփվել լրագրողների հետ ու պատասխանել մեր հարցերին։ Ստիպված եղանք փակել նրա ճանապարհը, որ ստիպենք, մի քանի հարցի պատասխանի։ Նախ հետաքրքրվեցինք, Հովիկ Աբրահամյանի առանձնատան հետ կապված քրեական գործից, որի շուրջ իրենց կառույցն ու դատախազությունը, երբ դատախազը Արթուր Դավթյանն էր, չէին կարողանում ընդհանուր լեզու գտնել։

«Հարցն ուղղեք վարույթն իրականացնող մարմնին»,-ասաց Խաչատրյանը։

Հարցրինք՝ նոր դատախազի հետ կկարողանա՞ առանց կոնֆլիկտի աշխատել, Խաչատրյանն ասաց․ «Մենք նոր դատախազի հետ շատ լավ աշխատում ենք»։

Ավելի լավ, քան Դավթյանի՞ հետ էր, Խաչատրյանը չցանկացավ մանրամասնել․ «Ես Ձեր հարցին պատասխանեցի»։

Մանրամասն՝ տեսանյութում:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image