ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այս մասին մեզ հայտնեց նրա պաշտպան Էմին Խաչատրյանը։ Դատարանն, ըստ այդմ, մերժել է խափանման միջոցը փոփոխելու միջնորդությունը։
«7 տողանոց որոշում է եղել, այսպիսի բան մեկ էլ 10 տարի առաջ եմ տեսել։ Դիմելու եմ Վերաքննիչ դատարան»-նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և Պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքով։