Այլ

Ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել

Ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել

Հունիսի 28-ին Հունգարիայում ջերմաստիճանային ռեկորդ է սահմանվել։ Բուդապեշտում սնդիկի սյունը հասել է +40 աստիճանի, ըստ Ցելսիուսի սանդղակի։ Այս մասին հայտնում է HungaroMet-ը։ Հիշեցնենք, որ Հունգարիայում կանոնավոր դիտարկումները կատարվում են սկսած 1870 թվականից։ Նախորդ անգամ Հունգարիայում 39,9 աստիճան ջերմաստիճան գրանցվել էր 1935 թվականին։

Այս շաբաթ, ըստ վարչապետ Պետեր Մադյարի հայտարարության, ջերմաստիճանը կարող է հասնել +42 աստիճան։Եթե նման բան լինի, ապա կգերազանցվի 2007 թվականի ջերմաստիճանային բացարձակ ռեկորդը, որը 41,9 աստիճան է եղել։

Ամենաընթերցված

×
Gallery Image