Հասարակություն

Խորապես ցավակցում եմ Բեռնար Անդրեասյանի ընտանիքին

Խորապես ցավակցում եմ Բեռնար Անդրեասյանի ընտանիքին

Ցավակցագիր

Կյանքից հեռացել է ֆրանսահայ անվանի բժիշկ, վիրաբույժ Բեռնար Անդրեասյանը։ Մարդ, որ ոչ միայն հմուտ մասնագետ էր, այլ նաև նվիրյալ հայ և մարդկային բարձր արժանիքներով օժտված մարդ։

Ցեղասպանությունից պազապուրծ Անդրեասյանների ընտանիքը հաստատվել էր Ֆրանսիայում 1920-ականներին, և նրա հայրը՝ Վազգեն Անդրեասյանը, դարձել էր Ֆրանսիայի ռազմական ավիացիայի հայտնի ինժեներ։ Նա մասնակցել է Griffon ինքնաթիռի նախագծմանը, որը 1959 թվականին գերազանցել է արագության համաշխարհային ռեկորդը։

Բեռնար Անդրեասյանը, լինելով ֆրանսիական բարձր էլիտայի ներկայացուցիչ, միաժամանակ պահպանել է իր հայկական արմատները, կազմել հայկական ընտանիք և ամուր կապեր հաստատել Հայաստանի ու Արցախի հետ։
Անկախությունց հետո Հայաստանի բազմաթիվ բժիշկներ մեկնում էին Ֆրանսիա՝ վերապատրաստվելու Բեռնար Անդրեասյանի մոտ և անցնում նրա բազմափորձ դպրոցը։ Նա նաև աջակցում էր հայ բժիշկներին Ֆրասիայի լավագույն կլինիկաներում վերապատրաստվելու հարցում։

Բեռնար Անդրեասյանը հաճախ էր այցելում Հայաստան ու Արցախ։ Գալիս էր և հատկապես Արցախում բազմաթիվ անվճար վիրահատություններ իրականացնում՝ փոխելով հարյուրավոր մարդկանց ճակատագրեր։

1990-ականների սկզբին, երբ Հայաստանում որոշ վիրահատություններ դեռ զարգացած չէին, Բեռնար Անդրեասյանը որպես վիրաբույժ իմ կյանքում նույնպես վճռորոշ դեր է ունեցել։

Բայց ամեն ինչից զատ՝ նրա բարությունն ու մարդկային գթասրտությունն ամենաարժեքավոր հատկություններն են, որոնցով նա միշտ մնալու է իմ և շատերի հիշողություններում։

Խորապես ցավակցում եմ Բեռնար Անդրեասյանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին այս ծանր կորստի կապակցությամբ։
Վազգեն Մանուկյան
20.04.2026 թ․

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image