Թվում է` մի անմեղ եւ ուրախալի լուր է հայտնել վարչապետի կինը, պետք է միայն շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ հնչեն, մանավանդ` խնդրել է կոռեկտ լինել, բայց ինչքան լուտանք ու չարախոսություն է հնչում: Եվ մեղավորը միայն չարախոսները չեն, այլ՝ հենց իրենք, որ ժողովրդին հասցրել են այս վիճակին, հայհոյանքն ու չարախոսությունը դարձրել հանրային շփման ձեւ, նաեւ՝ կառչել իշխանությունից եւ չեն ուզում տեսնել, որ հանրային մերժումն այսօր ավելի մեծ է, քան 2018-ին էր` Սերժ Սարգսյանի նկատմամբ: Ուղղակի այն ժամանակ այդ մերժումն առաջնորդող կար` հանձին Նիկոլ Փաշինյանի, այսօր չկա: Եվ այդ ալիքն օրըստօրե հզորանում է, համալրվում, դառնում ավելի սարսափեցնող: Իշխանությունը պահելու ցանկացած նոր ճիգ ու ջանք, իշխանափոխության հետաձգում՝ հայտնի չէ, թե ինչ ավարտ կարող է ունենալ: Անգամ ամիսներ առաջ բավականին չեզոք, դրական տրամադրված մարդիկ են հիասթափվել այս իշխանությունից: Ընդամենը դեկտեմբերին զրուցակիցս ամուր որոշում ուներ` ընտրելու եմ Նիկոլին, նախ՝ որովհետեւ այլ արժանի թեկնածու չեմ տեսնում, հետո` համակրում եմ, համարում եմ, որ երկրի շահերին ծառայող, սրտացավ ղեկավար է: Անցել է 2 ամսից պակաս ժամանակ, վստահ եմ, որ ոչինչ չի փոխվել, սակայն, ի զարմանս ինձ, ինքն է խոսակցություն բացում` չեմ ընտրելու Նիկոլին: Ինչո՞ւ, ի՞նչ պատահեց այս կարճ ժամանակում: 3 պատճառ է նշում նախկին նիկոլականը. ահավոր հիասթափվեցի, երբ իր մեքենայի վրա թիվ 1 համարանիշը դրեց, ուրեմն լուրջ մարդ չէ: Ու Եկեղեցու դեմ արշավի իմաստը չեմ հասկանում: Սկզբում կարծում էի` իրոք ուզում է Եկեղեցին մաքրել, հետո հասկացա, որ բլեֆ է` լրիվ ուրիշ ծրագիր է իրականացնում: Եվ երրորդը. պարգեւավճարները, որը հաբռգելու, իրեն «ցար ի բոգ» զգալու մասին է վկայում:
Քաղաքականություն
Հիասթափվելու 3 պատճառ
Ամենաընթերցված
«Հրապարակ». Սարսափազդու հաղորդագրություններ Քննչակ...
«Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանի նախընտրական հանդիպումների հետքերով քրեական վար...
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
«Հրապարակ»․ Սյունյաց «ռեմբոներից» բան չմնաց
Սյունյաց երբեմնի խրոխտ ընդդիմադիր համայնքապետերից միայն Գեւորգ Փարսյանը չդավաճանեց իր սկզբունքներին,...
«Հրապարակ»․ Նախկին պաշտոնյան՝ ՔՊ թեկնածու
Բերդ համայնքից հայտնում են, որ համայնքում ՔՊ-ի օգտին ակտիվ քարոզչություն է իրականացնում երևանաբնակ բ...
×
❮
❯