Միջազգային

Մոսկվան վերջնագիր տվեց Հայաստանին

Մոսկվան վերջնագիր տվեց Հայաստանին

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը ստիպված կլինի որոշում կայացնել՝ խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ, թե պահպանել անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։

«Հայաստանը խոսում է Եվրամիությանը մերձենալու ցանկության մասին։ Մենք բազմիցս ասել ենք, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունը անհամատեղելի է։ Հայաստանը շատ լավ հասկանում է դա, և նրա ղեկավարները նույնպես ասում են, որ այս բաները անհամատեղելի են։

Որոշակի պահի նրանք ստիպված կլինեն նման ընտրություն կատարել, եթե որոշեն դա անել», - ասել է նա «Ռուսաստան - իսլամական աշխարհ. ԿազանՖորում» ֆորումի շրջանակներում։

Օվերչուկը ընդգծել է, որ Մոսկվան փորձում է իր հայ գործընկերներին փոխանցել նման աշխարհաքաղաքական կուրսի հետ կապված հնարավոր ռիսկերն ու դժվարությունները, բայց վերջնական որոշումը կայացնում է հենց Հայաստանը։

Միևնույն ժամանակ, փոխվարչապետը հայտարարել է, որ ռուսական կողմը ըմբռնումով կվերաբերվի հայ ժողովրդի կողմից կատարվող ցանկացած ընտրությանը։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի մտերիմ դաշնակիցը՝ հիշեցնելով իր մասնակցությունը այնպիսի միավորումներին, ինչպիսիք են ԱՊՀ-ն և ՀԱՊԿ-ն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image