Իրավապահ համակարգի մեր աղբյուրները փոխանցում են, որ Ավանի նստավայրի որեւէ դատավորի դեռեւս մակագրված չէ՝ գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդության քննությունը։
Խափանման միջոցի միջնորդությունները մակագրում է դատարանի նախագահը, իսկ մնացած դեպքում՝ դա կատարվում է ավտոմատ եղանակով, այս պահին դատարանի նախագահի պարտականությունները կատարում է դատավոր Ժորա Չիչոյանը, որը դեռես չի որոշել՝ ով է քննելու միջնորդությունը։
Մյուս կողմից էլ Սամվել Կարապետյանին արդեն տեղափոխում են դատարան, այսինքն` հնարավոր է վերջին պահին դատարանի նախագահը որեւէ դատավորի վրա դնի այդ բարդ գործը։ Թեեւ իրավաբաններն ասում են, որ բոլորովին էլ բարդ չէ` բացարձակապես անհիմն մեղադրանք է, Նիկոլ Փաշինյանի վախերով պայմանավորված, որը ոչ մի քննիչ ու դատավոր չի կարող հիմնավորել: Նման մեղադրանքի պայմաններում կալանքի որոշում կայացնելու համար դատավորը պետք է առնվազն մահապարտ լինել, ով իր դատավճիռն է այսօր նաեւ կայացնում:
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով։ Նման կոչ է դիտվել «Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին» արտահայտությունը, որտեղ որեւէ կոչ` իշխանությունը զավթելու մասին չկա: