Հասարակություն

Հայաստանում ամուսնալուծությունների թիվը շարունակում է աճել

Հայաստանում ամուսնալուծությունների թիվը շարունակում է աճել

Հայաստանում ամուսնալուծությունների դեպքերը տարեցտարի աճում են։ Ազգային վիճակագրական կոմիտեի (ԱՎԿ) տվյալներով, այս տարվա հունվար-օգոստոսին գրանցված յուրաքանչյուր 1000 ամուսնության համար արձանագրվել է 354 ամուսնալուծություն։

ԱՎԿ-ի հաղորդմամբ, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս թիվը զգալիորեն աճել է. 2024-ի նույն ամիսների ընթացքում 1000 ամուսնության հաշվով արձանագրվել էր 292 ամուսնալուծություն։

Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին ութ ամիսների ընթացքում երկրում արձանագրվել է 3 179 ամուսնալուծություն, ինչը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ 4.5 տոկոս աճ է ցույց տալիս։

Միևնույն ժամանակ, Հայաստանում նկատվում է ամուսնությունների թվի նվազում. եթե 2024-ի հունվար-օգոստոսին գրանցվել էր 10 405 ամուսնություն, ապա այս տարվա առաջին ութ ամիսների տվյալներով այդ թիվը հասել է 8 985-ի, որը կազմում է 13.6 տոկոսի անկում։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image