Կորոնավիրուս բուժող բժիշկները բողոքում են աշխատավարձի չվճարումներից, չափից։ Նրանք ուժասպառ են եղել, մանավանդ գիտեն` կան հիվանդանոցներ, որտեղ բարձր են վարձատրում։ Ոլորտի պատասխանատուն ասաց. «Ցավալի է, բայց փաստն առկա է։ Երեւի պետք է բացատրել մարդկային գործոնով՝ որոշ ԲԿ-ների բժիշկները շուստրի չեն, «պրաբիվնոյ» չեն, դրա համար, երեւի»: Բա ո՞ւր մնաց հավասարության, արդարության սկզբունքը։ «Դե, մարդ կա` աշխատանքի մի ծավալ է կարողանում ներկայացնել, մարդ կա` մեկ այլ»: ԲԿ-ների՞ց է գալիս, թե՞ առողջապահության նախարարից։ «Նախարարի խնդիր չկա՝ կա հիվանդանոցի տնօրենի ձեռներեցության ու ճարպիկ լինելու խնդիր»: Կորոնավիրուսով հիվանդների վրա միջին հաշվով որքա՞ն գումար է նախատեսված ծախսել։ «Սանդղակն ընդարձակ է` հիվանդության ծանրությունից կախված. ռեանիմացիոն հիվանդն այլ ծախս է ենթադրում, պալատում` համեմատաբար լավ վիճակում գտնվող հիվանդը` այլ»: Այսինքն` բավականին պղտոր դաշտ է ֆինանսական շարժերի համար։ «Այո»: Ի դեպ, այս պահին, երբ գումարներ չկան, որոշ հիվանդանոցներում, այդ թվում՝ «Գր. Լուսավորիչ»-ում, թափով շինարարություն է ընթանում։ «Սանավիացիա է կառուցվում, վերանորոգումներ են ընթանում՝ հզորացնում են հիվանդանոցը»։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Մոսկվան մեկնաբանել է Գյումրիում ռուսական ռազմաբազա...
Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման մասին Հայաստանի կողմից ազդանշաններ դեռ չեն ստ...
Քաղաքական հայացքների համար ինձ ազատեցին պաշտոնից
Հարգելի՛ ընկերներ, հարազատներ, ուսանողներ, տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր քաղաքական հայացքների համար ա...
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կրկին կվարե...
«Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը շարունակում են գտնվել վարչ...
×
❮
❯