Այլ

Զարմանալի է ՀՀ ԱԳՆ-ի բուռն արձագանքը․ Զախարովան՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Զարմանալի է ՀՀ ԱԳՆ-ի բուռն արձագանքը․ Զախարովան՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Մենք հանդես ենք գալիս ոչ թե որևէ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին, և մենք կողմնակից ենք, որ դա տեղի ունենա թափանցիկ, փոխշահավետ պայմաններով։ 

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով տեղեկությունները, թե Ռուսաստանը ճնշում է գործադրում Հայաստանի վրա «Զանգեզուրի միջանցքն» ապաշրջափակելու հարցով։

«Մենք հանդես ենք գալիս ոչ թե որևէ կոնկրետ երթուղու ստեղծման օգտին, այլ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին, և մենք կողմ ենք, որ դա տեղի ունենա թափանցիկ, փոխշահավետ պայմաններով։ 

Սրանք միայն խոսքեր չեն։ Սա աշխատանք է։ Եվ հենց այս կարգի աշխատանքն է, որը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի և նրանց հարևանների շահերից, որն իրականացվում է եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ փոխվարչապետների համատեղ նախագահությամբ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ 

Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում կար ամուր ըմբռնում, որ երկրները պետք է ունենան ինքնիշխանություն և իրավասություն իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ: Որևէ արտատարածքային միջանցք ստեղծելու մասին երբեք խոսք չի եղել, և դա լավ հայտնի է նաև հայկական կողմին, նշել է Զախարովան։

«Եռակողմ աշխատանքային խումբը գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների հիման վրա։ Ի՞նչ է այնտեղ արձանագրված։ Դրանում հստակ նշված է ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության դերը Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկման գործում։ Պաշտոնական Երեւանի համար այս ամենը նորություն չէ»,-նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Նա նշել է, որ զարմանալի է Հայաստանի ԱԳՆ-ի բուռն արձագանքն այս թեմայի վերաբերյալ Մոսկվայի նախկին մեկնաբանություններին։ 

«Ուզում եմ հիշեցնել, որ ռուս սահմանապահները երկար տարիներ հաջողությամբ հսկում են Իրանի ու Թուրքիայի հետ Հայաստանի սահմանները՝ երկկողմ պայմանավորվածությունների համաձայն», - հավելել է Զախարովան։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image