Երեկ ցորենի թեման թեժ քննարկվում էր` մարդիկ անհանգիստ էին: Մինչ այս անհանգիստ էին, քանի որ Ադրբեջանի տարածքով Հայաստան եկող ցանկացած սննդատեսակի նկատմամբ կա բնական թերահավատություն: Իսկ երեկվանից անհանգիստ էին, քանի որ պարզվեց` ցորենը, որպես սննդամթերք, մտահոգիչ է` այս տարվա ղազախական ցորենը 3-րդ ու 4-րդ տեսակի է, իսկ Հայաստան ներմուծվողը 4-րդ տեսակի է, այսինքն՝ պիտանի չէ սննդի մեջ օգտագործելու համար: Այն լավագույն դեպքում կարող է որպես անասնակեր օգտագործվել: Ավելին` բաց աղբյուրներից էլ տեղեկացանք, որ հասկի մեջ ծլարձակելու արդյունքում այս տարվա ղազախական ցորենը վարակված է ալֆա եւ միկո տոքսիններով, որոնք վտանգավոր թույներ են: Այնքան վտանգավոր, որ երբեմն քիմիական զենքի մեջ են օգտագործվում եւ կարող են անգամ մարդու մահվան պատճառ դառնալ: Իսկ այս փնթի պետական կառավարման, ստի ու խաբեության ժամանակներում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ ցորենը չեն աղալու ալրաղացներում, չեն օգտագործելու հացի եւ հացամթերքների արտադրության մեջ, եւ մենք լրացուցիչ ռիսկերի չենք ենթարկվելու` հիմա էլ պարենային անվտանգության տեսանկյունից: Եվ մինչ մարդիկ բուռն քննարկումների մեջ էին ցորենի կապակցությամբ, մի կարեւոր իրադարձություն երեկ վրիպեց հանրության աչքից: Երեկ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները հերթով իրենց մոտ ընդունեցին Եվրամիության երկրների` Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին: Նախ նրանք հյուրընկալվեցին խորհրդարանում` ԱԺ նախագահի, ապա՝ ԱԺ փոխնախագահի մոտ: Հետո հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ եւ վերջում՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի: Եթե սրան հավելենք նաեւ այն, որ նախօրեին Փաշինյանը հանդիպել էր զինվորականների հետ, կարող ենք եզրակացնել, որ ինչ-որ բան են հանրությունից թաքցնում:
Քաղաքականություն
Մի լուր անտեսեցինք
Ամենաընթերցված
Պատրաստ է լսելու Իրանի ներկայացուցիչների առաջարկնե...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է լսելու Իրանի ներկայացուցիչների առաջարկները՝ ամե...
Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստա...
Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման նկատմամբ սահմանափակումների կիրառումը չի հանգեցնի ռուսակա...
Մի ավելի վատ բան է եղել, որի վրա արժեր կենտրոնանալ
2 օր է հետևում եմ և ուրախանում, թե Նիկոլ Փաշինյանի ձևավորած ծուռ հայելիների ու կործանված արժեքների ա...
Սամվել Կարապետյանը տուգանվել է
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2026 թվականի հուլիսի 13-ին որոշում է կայացրել «Ուժեղ Հայաստան»...
×
❮
❯