Էքսկլյուզիվ

Հակոբյաններ vs Փաշինյաններ. առողջապահության նախարարի երկու թեկնածու կա

Հակոբյաններ vs Փաշինյաններ. առողջապահության նախարարի երկու թեկնածու կա

«Հրապարակ»-ի կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. մոտակա օրերին հնարավոր է նոր նախարար ունենանք: Թորոսյանի պաշտոնանկությունը կբացատրեն կորոնավիրուսի դեմ պայքարի տապալմամբ։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին նախարարի երկու թեկնածուի անուն է շրջանառվում, ինչն անհարմար իրավիճակ է ստեղծվել վարչապետի ընտանիքում։  Բանն այն է, որ առաջին թեկնածուն ԵՊԲՀ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանն  է, որի լոբբինգով զբաղվում են Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը և նրա եղբայրը, իսկ երկրորդը հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանի որդին՝ Արամ Սահակյանը, որը Փաշինյանի եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի և «Իմ քայլի» պատգամավոր Հակոբ Սիմիդյանի ընկերն է։ Նրանք համերկրացիներ են: Հիմա Սիփանն ամեն ինչ անում է Մելիք-Նուբարյանին նախարար դարձնելու Աննա Հակոբյանի պլանները ձախողելու համար։

Առաջիկայում պարզ կդառնա, թե Փաշինյաների ընտանիքի որ կլանը կհաղթի:

Լրահոս

Ամենաընթերցված

Սա դեռ սկիզբն է

Սա դեռ սկիզբն է

Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...

1 օր ջուր չի լինելու

1 օր ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 1» ջրատարի վթարվ...

×
Gallery Image