Հասարակություն

Այս տարիներին շատ եմ մտածել մեր անպարկեշտ հոգևորականների մասին

Այս տարիներին շատ եմ մտածել մեր անպարկեշտ հոգևորականների մասին

Անդրադառնալով Փաշինյանի և տիրադավների հակաեկեղեցական արշավին և նրանց հայտարարություններին, ռեժիսոր Արշակ Զաքարյանը «Հրապարակի»  հետ զրույցում, ասում է․ «Ես ուզում եմ նախ շեշտել, որ Հայ առաքելական եկեղեցին պաշտպանված է Աստծո կողմից։ Տիրադավ շներին էլ ներում չկա, նրանք իրենց հոգին արդեն վաճառել են չարքին, և չարքն իրենց առաջնորդում դժոխքի կրակները։ Մեր եկեղեցու վրա առաջին անգամ չէ, որ նման հարձակում է տեղի ունենում։ Ավելի դաժան, ավելի վտանգավոր հարձակումներ էլ են եղել մեր պատմության ընթացքում։ Մենք որպես ազգ, որպես ժողովուրդ չենք վերացել հենց մեր եկեղեցու շնորհիվ։ Աստված է մեզ պահում։ Սրանց ջանքերը զուր են՝ մահվան մահճի ճիրաններում մնացած վերջացածների պես։ Ամեն կերպ ուզում են վնասել մեր եկեղեցին, բայց իրենք իրենց են վնասելու։ Ես աշխարհիկ մարդ եմ և շատ բան ասելու իրավունք ինձ չեմ վերապահի, բայց շատ եմ մտածել այս տարիներին մեր անպարկեշտ հոգևորականների մասին և թե ինչպես պետք է ազատվենք նրանցից, մտածել եմ՝ ինչպե՞ս ձերբազատվենք նրանցից և Աստված մեզ ցույց տվեց ձևը։ Աստված ասաց՝ ես թույլ կտամ նրանց իրենց հոգիները վաճառել չարքին և բացահայտվել։ Նրանք անպարկեշտներ են, որոնք բացահայտվեցին։ Մենք պետք է փառք տանք Աստծուն, որ նրանք բացահայտվեցին։ Կարող էին չբացահայտվել և տարիներով մեզ վնասել եկեղեցու ներսից։ Երբ թշնամիդ բացահայտվում է դու կարողանում ես նրա դեմ ավելի արդյունավետ պայքարել։ Եթե նրանք մնային թաքնված, ամեն ինչ ավելի վտանգավոր կարող էր լինել։ Պետք է Աստծուն փառք տանք, որ պարզեցինք դավադիրների, անհավատների երեսները։ Նրանք եկեղեցու ներսում չարքի ծառաներն էին։ Կապ չունի հոգևորական ես, թե աշխարհիկ, եթե հոգիդ վաճառում ես սատանային, դրա միակ փրկությունը ապաշխարությունն էր, թեպետ ես չեմ կարծում, որ այդ մարդիկ կարող են ապաշխարել։ Այնպիսի կեղտի մեջ են թաղված, որ էլ հնարավոր չէ ինչ-որ բան անել։ Ես խորհուրդ կտամ նրանց գնալ, չոքել Վեհափառի առաջ և ներողություն հայցել նրանցից, ինչից հետո ընդմիշտ հեռանան եկեղեցուց և գնան, ապրեն իրենց աշխարհիկ կյանքով։ 

Հայր Շնորհքը ինձ մի պատմություն պատմեց՝ մի ռուս հոգևորականի վրա՝ սովետի ժամանակ, նեոբոլշևիկ սիոնիստները, նույն սրանց նման՝ բարեփոխման անվան տակ հարձակում են գործում։ Այն ժամանակ էլ հոգևորականներին աքսորում էին Սիբիր, գնդակահարում և կախաղան էին բարձրացնում․․․․ Հոգևորականին բանտարկում են, սակայն նա այնտեղ էլ շարունակում է ապրել հոգևորական կյանքով, մի օր նրան ասում են՝ մի եպիսկոպոս կա, ով մահանում է և խնդրում է այցելեք իրեն և հոգուն փրկություն տակ, վերջին շնչում է։ Հոգևորականը գնում է մահամերձ եպիսկսպոսի մոտ, նա ասում է՝ ինձ ներում շնորհիր, ես եմ եղել եկեղեցին պառակտողներից մեկը, ներիր ինձ։ Հոգևորականն ասում է՝ ներիր, եպիսկսպոս, բայց դա միակ մեղքն է, որի համար ես չեմ կարող ներում շնորհել, այն իմ զորության մեջ չէ։

Այժմ հետևում եմ սրանց պատարագներին և սիրտս խառնում է պարզապես։ Մենք շատ վաղուց ենք հրաժարվել կռապաշտությունից, սրանք մեզ փորձում են նորից վերադարձնել կռապաշտությանը։ Գնում են եկեղեցի և ծափ են տալիս ինչ-որ մի արարածի։ Դա կռապաշտություն է, վաղն էլ նրա կոշիկներն են լիզելու, փոխանակ խաչը համբուրեն, նրա կոշիկներն են համբուրելու։ Այդ մարդը մեղքի տակ է, նա հոգին վաճառած սատանայի ծնունդ է, նա չի պատկերացնում, թե ինչ հավիտենական տանջանքներ են իրեն սպասվում»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image