Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է որոշման մի նախագիծ, համաձայն որի՝ «Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան միջազգային գիտակրթական համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը 2023-2024 թվականների ուսումնական տարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի 11-12-րդ դասարաններում իրականացնել «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրն անգլերենով` 3 տարի ժամկետով: Համաձայն նախագծի, «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրը չի իրականացվում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին։
Առավել հետաքրքրական է որոշման հիմնավորման մեջ նշված ակնկալվող արդյունքը․ «ՀՀ կառավարության ներկայիս քաղաքականությամբ պայմանավորված, կանխատեսվում է սփյուռքի հայ ընտանիքների ներհոսք։ Ավագ դպրոցում երեխաների կրթությունն ապահովելու հնարավորությունը կնպաստի ընտանիքների՝ հայրենիք տեղափոխվելու որոշմանը։ Քանի որ ծրագրի իրականացման ընթացքում շարունակաբար կատարվում են ուսուցիչների վերապատրաստումներ արտերկրի մասնագետների կողմից, արդյունքում ձեւավորվում է միջազգային չափանիշներին համապատասխան որակավորում ունեցող ուսուցչական համայնք»: