Հասարակություն

Բազմոցին նստել և գրառումներ անելը ամենահեշտ գործն է․ Առուշանյան

 Բազմոցին նստել և գրառումներ անելը ամենահեշտ գործն է․ Առուշանյան

Գորիսի դատարանում ընթանում է Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը: Գորիսի քաղաքապետը շարունակում է պնդել, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում չկա և, որ ինքը հարգում է պետական կառույցները: Այս տեսակետի համար Առուշանյանը քննադատվեց: 

Դիտարկմանը, թե իր այդ խոսքերի համար իրեն քննադատում են նաև իր նախկին ընկերները, Առուշանյանն ասաց, որ ինքը նախկին, ներկա ընկերներ չունի, ունի ընկերներ, գաղափարական ընկերներ։ 

«Քննադատող մարդիկ իրականությունը քաղաքական համատեքստում են դիտարկում։ Վերջին շրջանում շատ ակտուալ է, որ մարդիկ կարծիք են արտահայտում և դրա համար պատասխանատվություն չեն կրում։ Բազմոցին նստել և գրառումներ անելը ամենահեշտ գործն է։ Մարդիկ ասում են այն, ինչ իրենք են ուզում ասել, բայց հենց իրենց սուբյեկտիվ դաշտից դուրս գան, իրականությունը կտեսնեն»,-ասաց նա:

Ավելի վաղ գրել էինք, որ օգոստոսի 22-ին Պրոբացիայի ծառայությունը դիմեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատժատեսակը փոխելու եւ նրան կալանավորելու վերաբերյալ։

Մինչ այդ Պրոբացիայի ծառայությունը Առուշանյանին հրավիրել էր գրասենյակ, վերցրել հաշվառման, ներկայացրել 3 դատական ակտ, մեկով Առուշանյանը տուգանվել էր 700 հազար ՀՀ դրամով, մյուսով պետք է անցնի մեկ տարի եւ վեց ամիս փորձաշրջան, երրորդով՝ դատարանի որոշմամբ հինգ տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոն։

Ըստ Պրոբացիայի ծառայության՝ Առուշանյանը չի կատարել օրենքի պահանջը, ուստի ծառայությունը դիմել է դատարան՝ նրան ազատազրկելու համար:

Մանրամասն՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image