Հասարակություն

Փարաքարի համայնքապետարանի աշխատակիցները 40-ամյա տղամարդու են ծեծել

Փարաքարի համայնքապետարանի աշխատակիցները 40-ամյա տղամարդու են ծեծել

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Փարաքարում հերթական խուլիգանությունն է տեղի ունեցել։ Այսօր համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ Հրաչյա Շառոյանը եւ քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ Էրիկ Ասատրյանը եւ Արամ Սուքիասյանը ծեծի են ենթարկել Փարաքարի բնակիչ, 40-ամյա Էդգար Հովակիմյանին։ Դեպքը տեղի է ունեցել այսօր, երբ Հովակիմյանը անձնական հարցով գնացել է համայնքապետարան։

Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի աշխատակիցները։ Փարաքարի համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը «Հրապարակ»-ին ասաց, որ իբր աշխատանքի չի գնացել, ժամանակ խնդրեց՝ տեղեկությունը ճշտելու համար։

Րոպեներ հետո հետ զանգեց, ասաց, որ ինչ-որ տարեց մարդ է եղել, ըստ նրա, միշտ գալիս է, գոռգոռում՝ գնում։ «Հերթական բնակիչը եկել, գոռգոռացել է, ճանապարհել են։ Մեր ոստիկաններին մալադեց, բան չի եղել։ Հերթական պապին ա եղել, եկել գոռացել ա, մենք էլ հոգատար ճանապարհել են, նորմալ ա։ Բարեբախտաբար ոչ մի բան չկա։ Իմ ինֆորմացիան սա է»,-ասաց Գյուլնազարյանը։ Փաստացի Փարաքարի համայնքապետը կոծկում է իրականությունը, ծեծված անձը ոչ թե տարեց պապիկ է, այլ 40-ամյա տղամարդ։

Հիշեցնենք, որ Փարաքարում վերջերս սպանություն է եղել։ Փետրվարի 5-ի լուսաբացին Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի ՔՊ-ական գյուղապետ Մհեր Ախտոյանի տան մոտ մեծ «ռազբորկա» էր տեղի ունեցել, ծեծկռտուքին մեկ տասնյակից ավելի անձ էր մասնակցել, կրակոցներից Ախտոյանի հորաքրոջ 29-ամյա տղան էր սպանվել, մեկ այլ անձ՝ վիրավորվել։ Նշենք, որ եւ՛ Ախտոյանը, եւ՛ Լյուդվիգ Գյուլնազարյանը անցնում են քրեական գործով։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image