Այլ

Դաշնակիցները պետք է ավելի շատ պատասխանատվություն ստանձնեն․ Գյուլեր

Դաշնակիցները պետք է ավելի շատ պատասխանատվություն ստանձնեն․ Գյուլեր

Թուրքիայի Պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը խոսել է ՆԱՏՕ-ի՝ Անկարայում ընթացող գագաթնաժողովի եւ «Դաշնակիցներն Անկարայում» ծրագրի մասին, որը կազմակերպվել է «SETA» հիմնադրամի եւ Անվտանգային հարցերով Մյունխենյան կոնֆերանսի կողմից։ Haber Global-ի փոխանցմամբ՝ նախարար Գյուլերն ասել է, որ ներկայումս ՆԱՏՕ-ն կարեւոր եւ շրջադարձային փուլ է թեւակոխել եւ եվրոպացի դաշնակիցները պետք է ավելի շատ պատասխանատվություն ստանձնեն դաշինքի ներսում՝ անվտանգային հարցերի հետ կապված։ Նա նաեւ ասել է, որ փոփոխման ենթակա չէ հավատարմությունը ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածի հանդեպ, իսկ քաղաքական հանձնառությունները հուսալի են այն ժամանակ, երբ ամրապնդված են հուսալի ռազմական ուժով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image