ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի՝ Վաշինգտոն կատարելիք առաջիկա այցի ընթացքում նրա հետ կքննարկի ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ գործողությունը։
«Ես ամեն ինչի մասին կխոսեմ», - Reuters-ը մեջբերում է Թրամփի խոսքերը։
Գործակալության տվյալներով՝ Իրանը, ՆԱՏՕ-ն և Մեծ Բրիտանիայի թվային ծառայությունների հարկը կլինեն այն թեմաների շարքում, որոնք ԱՄՆ նախագահը նախատեսում է բարձրացնել հանդիպման ժամանակ։
«Նա իմ ընկերն է, նա հիանալի տղա է», - հավելել է Թրամփը։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Չարլզ III-ի և թագուհի Կամիլայի պետական այցը Միացյալ Նահանգներ նախատեսված է ապրիլի 27-30-ը։