Միջազգային

Ինչքան գումար է հավաքել Քրիսթոֆեր Նոլանի «Ոդիսեւսը» անցյալ հանգստյան օրերին

Ինչքան գումար է հավաքել Քրիսթոֆեր Նոլանի «Ոդիսեւսը» անցյալ հանգստյան օրերին

Քրիսթոֆեր Նոլանի «Ոդիսեւսը» անցյալ հանգստյան օրերին, որը կինովարձույթ դուրս գալու առաջին հանգստյան օրերն էին, հավաքել է 264 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է Variety-ն։ Դա ավելին է, քան ռեժիսորի այլ աշխատանքների ունեցած հասույթները։ Համաձայն հոդվածի, Միացյալ Նահանգներում 4 հազար կինոդահլիճում իրականացված դիտման արդյունքում հավաքվել է 124,5 միլիոն դոլար։ Այլ երկրներում «Ոդիսեւսի» բերած հասույթը հանգստյան օրերի ընթացքում կազմել է 139,6 միլիոն դոլար։Մեկնարկային հանգստյան օրերի համար կինոնկարը կարելի է համարել բավականին եկամտաբեր։ Նոլանի «Սեւ ասպետը․ Առասպելի վերածունդը» կինոնկարը հավաքել էր 249 միլիոն դոլար, «Օփենհեյմերը»՝ 198 միլիոն դոլար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image