«Հրապարակի» զրուցակիցն է ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը:
-Նախօրեին Սուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում կայացավ առաջին հանդիպում-բանակցությունները ռուս-ամերիկյան կողմերի միջև: Ձեր գնահատականը` գո՞հ եք արդյունքներից:
-Հանդիպումը հաջող էր: Այն սկիզբ դրեց մի ամբողջ գործընթացի:
-Իսկ ինչո՞ւ էր Էր Ռիադն ընտրվել որպես հանդիպման վայր:
-Սաուդյան Արաբիան ընտրվել է այն պատճառով, այն ունի հատուկ հարաբերություններ երկու կողմերի՝ ԱՄՄ-ի ու Ռուսաստանի հետ միաժամանակ։
-Իսկ ի՞նչ նոր գործընթացի մեկնարկի մասին էիք ասում։
-Այդ հանդիպումը սկիզբ դրեց ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը: Այդ կարգավորմանը դեմ են Եվրամիությունն ու Ուկրաինան։ Իսկ նոր աշխարհակարգը պահանջում է, դրանում Հնդկաստանի ու Չինաստանի մասնակցությունը կա։ Սակայն դրան դեռ շատ կա։
-Մեր տարածաշրջանում ՌԴ-ԱՄՆ փոխհարաբերությունների կարգավորումը, Ձեր կարծիքով, ինչի՞ կհանգեցնի։
-ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորումը Անդրկովկասի վրա ուղիղ իմաստով չի ազդի: Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանն ու Իրանը չեն ենթարկվում ԱՄՆ-ին: Իսկ Փաշինյանն ընտրել է Եվրամիությունը, որը հիմա ԱՄՆ-ի հետ առճակատման է գնում։
-Իսկ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լավացման ֆոնին Իրանի ու Չինաստանի հետ լարվածություն չի՞ ունենա ՌԴ-ն։
-ԱՄն-ի հետ հարաբերությունների կարգավորումը որևէ կերպ չեն ազդի Ռուսաստանի՝ Իրանի և Չինաստանի հետ ունեցած փոխհարաբերությունների վրա։
-Իսկ ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա ԱՄՆ- ԵՄ լարվածությունը:
-ԵՄ-ԱՄՆ կոնֆլիկտը շատ սուր կերպով Հայաստանի ռազմավարական վիճակը էլ ավելի կբարդացնի։ Եվրամիությունը ոչ մի բանով չի կարողանա օգնել Հայաստանին: Հայաստանին օգնելու համար Եվրամիությունը չունի բանակ, չունի փող և ոչ էլ տարածքային կապ Հայաստանի հետ։ Հայաստանը ցամաքային միայն երկու միջանցք ունի արտաքին աշխարհի հետ կապվելու համար՝ Վրաստան և Իրան: Այս պահի դրությամբ Եվրամիությունը երկու միջանցքների հետ էլ ուղիղ ու հրապարակային կոնֆլիկտի մեջ է: Այս իրավիճակում Երևանի՝ Եվրամիություն վերցրած կուրսը բացահայտ ինքնասպանություն է։