Եթե ռուս-ուկրաինական պատերազմը հիմա դադարեցվի, դա կնշանակի, որ հաղթեց Ռուսաստանը։ Այս մասին հայտարարել է ֆրանսիացի գեներալ Բրունե Քլերմոն, ում խոսքերը մեջբերում է Valeurs Actuelles պարբերականը։ «Եթե պատերազմն ավարտվեր, օրինակ, վաղը, դա կնշանակեր, որ ռուսները հաղթել են»,- հայտարարել է գեներալը, հավելելով նաեւ, որ ուկրաինական հակահարձակումը չի կարողացել հասնել այն նպատակներին, որոնք դրել էր իր առաջ, այսինքն՝ վերադարձնել Դոնբասն ու Ղրիմը։
Ֆրանսիացի գեներալը կարծում է, որ ուկրաինական կողմն անհաջողություններ է կրում, քանի որ ուկրաինական զինվորական հրամկազմը սխալներ է թույլ տվել՝ սկսած հակահարձակումը պլանավորելուց, կարծելով, թե ռուսական պաշտպանական առաջին գծին հասնելով, կկարողանա ամբողջապես կործանել այն։