Քաղաքականություն

ՍԴ որոշումը ստանալուց հետո նոր որոշում կկայացնենք՝ ընդունո՞ւմ ենք արդյոք ընտրությունների արդյունքները․ Ա․ Վանեցյան

ՍԴ որոշումը ստանալուց հետո նոր որոշում կկայացնենք՝ ընդունո՞ւմ ենք արդյոք ընտրությունների արդյունքները․ Ա․ Վանեցյան

Ի՞նչ է նախատեսում «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին համար Արթուր Վանեցյանը` մանդատ վերցնելուց հետո, գերիների հարցով։ Այսօր ասուլիս հրավիրած Արթուր Վանեցյանին նման հարց ուղղվեց իր այն հայտարարության կապակցությամբ, որ իշխանության գալուց հետո կօգտագործի իր կապերը՝ մեր գերիներին վերադարձնելու հարցով։ Եվս մեկ հարց՝մանդատները վերցնելով՝ չի ստացվո՞ւմ, որ ընդունում է արդյունքները։

Արթուր Վանեցյան․ «Ես չեմ ասել, որ ընդունում ենք ընտրությունների արդյունքները, ես ասել եմ, որ այս պահին հավաքագրվում են բոլոր ընտրախախտումները, որոնք տեղի են ունեցել, և քննարկվում է հարց՝ այլ քաղաքական ուժերի հետ ՍԴ դիմելու, և Սահմանադրական դատարանի որոշումը ստանալուց հետո որոշում կկայացնենք՝ ընդունո՞ւմ ենք արդյոք այդ արդյունքները։ Կամ չընդունելով, այնուամենայնիվ, գնու՞մ ենք խորհրդարան, թե՞ որոշում ենք կայացնում չգնալ խորհրդարան»։ Ասաց՝ կխոսենք ՍԴ որոշումից հետո։

Ինչ վերաբերում է գերիներին, ապա ՊՈՒ դաշինքի ղեկավարը հիշեցրեց՝ միշտ խոսել է 2 առաջնային խնդրի մասին՝ անվտանգային համակարգի արագ վերականգնում, սահմանների պահպանության պահպանում և գերիների անհապաղ վերադարձ։ «Գերիների վերադարձի հետ կապված իմ հայտնի հայտարարությունից հետո եղել են շատ շահարկումներ, ասել են՝ եթե կարող էիր 2-3 օրում գերիների հարցը լուծել, ինչու՞ չես լուծել։ Բայց եթե հիշում եք՝ իմ հայտարարության մեջ եղել է հետևյալը՝ եթե մենք լինենք իշխանություն, կունենանք իշխանական լծակներ, հնարավորություն` հանդես գալ պետության կողմից, և ճիշտ աշխատանքի դեպքում, այո, մենք ի զորու ենք 2-3 օրում վերադարձնել գերիներին։ Եվ դուք տեսեք, որ նախընտրական քարոզչության վերջին շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը վերադարձրեց գերիների 15 հոգանոց խումբ։ Եվ վերադարձրեց, այսպես կոչված՝ ականապատված քարտեզների փոխանակման պայմանով։ Հիմա հարց է առաջանում․ եթե մինապատման քարտեզը կարող էին տալ ադրբեջանցիներին, և ադրբեջանցիները մեր գերիներին վերադարձնեին, օրինակ` 6 ամիս առաջ, ինչու՞ չեն արել այդ քայլը։ Ընդ որում, ռուսական կողմից եղավ հայտարարություն, որը չհերքվեց, այն մասին, որ երբ Մուրադովը ՀՀ իշխանություններից ուզել է այդ մինապատման քարտեզները, ՀՀ ԶՈՒ ուժերն ասել են, որ նման քարտեզներ բնության մեջ ուղղակի գոյություն չունեն»։

Եվ Մուրադովն ասել էր, որ այդ քարտեզի դիմաց կարող էր վերադարձնել բոլորին, այնինչ մենք ունեցանք 15 գերու վերադարձ։

Այսինքն՝ այս իշխանությունները չեն փորձում լուծել գերիների ամբողջական վերադարձի հարցը, այլ փորձում են լուծել պահի տակ՝ ռեյտինգ ավելացնելու նպատակով։

Վանեցյանը խոստացավ, որ եթե որոշեն գնալ խորհրդարան, գերիների հարցով իրենց բոլոր լծակներն օգտագործելու են։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image