Քաղաքականություն

Թե բա` Շառլ Միշել, թե բա`Պուտին...

Թե բա` Շառլ Միշել, թե բա`Պուտին...

Կամ պետք է Փաշինյանին թույլ տանք ևս մեկ պատերազմ «հաղթել», կամ նրան հեռացնենք իշխանությունից, որպեսզի նոր պատերազմում չպարտվենք: Այս երկու հասարակ բանի միջև ընտրությունը, կարծում եմ, կանգ կառնի երկրորդի վրա: Դա հասկանում է նաև Փաշինյանը և դա է պատճառը, որ նա անընդհատ խոսում է խաղաղությունից` բթացնելով մարդկանց ուղեղները: Այո, բթացնելով, որովհետև մարդկանց մեծ մասը, բնականաբար, խաղաղությունը միշտ էլ նախընտրում են պատերազմից, և միայն քչերն են այսօր հասկանում, որ Փաշինյանը, խաղաղություն-խաղաղություն ասելով, ընդամենը շարունակում է պարտվել ու պարտության տանել երկիրը, որը խաղաղություն չի գտնելու, մինչև չկործանվի:

Այլ խոսքով` Փաշինյանը խաղում է ժամանակի վրա` չունենալով հնարավորություն ոչ հնարավոր պատերազմը կանխելու, ոչ էլ խաղաղություն բերելու: Ավելի առարկայացնեմ միտքս` «Հրազդան» մարզադաշտում ընթացող տարածաշրջանային այս մեծ «ֆուտբոլում», որ խաղում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի. ԵՄ-ի, Թուրքիայի, Չինաստանի, Իրանի և նույնիսկ Ադրբեջանի ղեկավարները, Փաշինյանին վերապահված է «գնդակի» դերը:

Փաշինյանը հայտնվում է մեկ արևմտյան, մեկ արևելյան դարպասում, տրիբունաները են ցնծում են: Կողմերը ձգտում են միայն հաղթանակի: Ե՞րբ կավարտվի խաղի հիմնական ժամանակը... Պատկերացրեք` դա կախված է «գնդակից»: Մնում է, որ այն պատռվի կամ դուրս թռչի մարզադաշտի սահմաններից ու ընկնի Հրազդան գետը:

Մինչև նոր «գնդակ» ճարեն, մինչև այդ «գնդակը» համաձայնի, որ իրեն աջուձախ «տշեն», կողմերից մեկի ուղեղի բայրաքթարը կարող է «կախել» ու նրանք սկսեն հոշոտել միմյանց: Հազիվ թե խաղադաշտից թռած «գնդակին» որևէ գրող կպնի այդ ժամանակ, բայց «Հրազդան» մարզադաշտը կվերանա աշխարհի քարտեզից: Սա է ամբողջը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image