UFC-ի թեթև քաշային կարգի անպարտելի չեմպիոն Իլիա Թոփուրիան անդրադարձել է Արման Ծառուկյանին, ով հաղթական հայտնի մենամարտից հետո ձեռնոց է նետել Թոփուրիային:Թոփուրիան հրապարակել է նրանց նախկին հանդիպման կադրերից մի հատված և ուղիղ դիմել Ծառուկյանին՝ նոր լարվածություն առաջ բերելով հնարավոր ապագա մենամարտի շուրջ։
Թոփուրիան նշել է, որ իրական կյանքում իրենց հանդիպումները ավարտվում են նրանով, որ Ծառուկյանը կորցնում է վստահությունըև չի գիտակցում՝ ինչպես արձագանքել․ նրա բառերով՝ ինքը լիովին վերահսկում է իրավիճակը։ Չեմպիոնը հայտարարել է, որ պատրաստ է դուրս գալ ռինգի ցանկացած մրցակցի դեմ, ում կսահմանի UFC-ն։
Նա հիշեցրել է նաև իրենց միջև տեղի ունեցած արտասահմանյան միջադեպը՝ նշելով, թե ինչպես է ապտակել Ծառուկյանին, իսկ վերջինս պարզապես արձագանքել է ծիծաղով։ Թոփուրիայի խոսքով՝ դրանից հետո Արմանը շարունակել է իրենգանգստերի կերպարով ներկայացնել։