Թուրքիան առաջիկա ամիսներին ձեռնամուխ կլինի «Զանգեզուրյան միջանցքի» բացմանը, հայտարարել է Թուրքիայի Տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ Նա մանրամասնել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ։
«Մենք որոշակի ճանապարհ ենք անցել «Զանգեզուրյան միջանցքի» հարցում եւ ես հավատում եմ, որ կարճ ժամանակում Ադրբեջանը, Թուրքիան եւ Հայաստանը կիրականացնեն այն»,- ասել է թուրք նախարարը։
Նշենք, որ Երեւանը կողմ է բոլոր տեսակի տրանսպորտային ուղիների բացմանը, պայմանով, որ դրանք գտնվեն այն երկրների իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են։ Անկարան եւ Թուրքիան նախընտրում են, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» տարածքային պատկանելիության հարցի մասին առհասարակ չխոսել։