Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ ինքն առաջին ղեկավարն է, որն ասում է` ղարաբաղյան խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի համար, ու որ ինքը պատրաստ է բանակցել Ադրբեջանի ժողովրդի հետ․ Դուք պատահաբար չգիտե՞ք, թե այդ բանակցություններն Ադրբեջանի ժողովրդի հետ ինչպես են տեղի ունենալու, ինչ ֆորմատով, որտեղ՝ հարցրինք ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին։ «Հանգիստ, ինքնավստահ` հաղթողի դիրքերից են տեղի ունենալու»: Չե՞ք ասի` որտե՞ղ են տեղի ունենալու այդ «ինքնավստահ» բանակցությունները` օդում, ջրում, ցամաքո՞ւմ։ «Որտեղ որ պարոն վարչապետը հարմար կգտնի` բոլոր հնարավոր տեղերում»: Նույն հարցն ուղղեցինք «Իմ քայլից» Հերիքնազ Տիգրանյանին։ «Ես միանշանակ կիսում եմ վարչապետի տեսակետները, որ` այո, պետք է հաշվի առնել նաեւ ադրբեջանական ժողովրդի տեսակետը»: Ի՞նչ մոդելավորմամբ։ «Ղարաբաղյան գործընթացը մի պահ շեղվել է ճիշտ կարգավորման ուղուց, ու հիմա մենք փորձում ենք այն բերել իր նորմալ հունի մեջ․ այդ մոդելավորմամբ»:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 7-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեց...
Դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ կասեմ հետևյալը. այս փաստաթուղթը և այն նշելու օրը...
Կյանքից հեռացել է Լարիսա Փարեմուզյանը
Խոր վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է վաստակաշատ մանկավարժ, քաղաքական գործիչ և լրագրող Լար...
Ռուսաստանը ռեկորդային ծավալով բենզին է ներմուծել
Ռուսաստանը հունիսին Բելառուսից բենզինի ներկրումը հասցրել է պատմական առավելագույնի։ Այս մասին գրում է...
×
❮
❯