Սպորտ

«Հայերը գողացե՞լ են իտալացիների հեռախոսը»

«Հայերը գողացե՞լ են իտալացիների հեռախոսը»

Գրել էինք, որ վաղը Իտալիայի Ա սերիայի հերթական տուրի շրջանակում տեղի կունենա «Միլան»-«Ինտեր» քաղաքային դերբին, որը համաշխարհային ֆուտբոլում ամենասպասված մրցավեճերից մեկն է:

Երեկ «Ինտերը» համացանցի իր պաշտոնական հարթակներում տեղադրել էր Մխիթարյանի գոլերից մեկը «Միլանի» դարպասը՝ հայ երգիչ Արամ Ասատրյանի «Հայ եմ ես, հայ ես դու» հայտնի երգի ներքո:

Քիչ առաջ «Ինտերը» Մխիթարյանի՝ «Միլանի» դարպասը ուղարկած հերթական գոլերից մեկի տեսանյութն է հրապարակել, այս անգամ «Տարան, տարան» երաժշտության երգո:

Հայ օգտատերերը զարմանք են ապրում տեղի ունեցողից ու տարբեր հումորներ անում վերոնշյալ հրապարակումների մեկնաբանություններու:

«Հայերը գողացե՞լ են իտալացիների հեռախոսը»,- գրել է օգտատերերից մեկը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image