Քաղաքականություն

Ասել, որ ընտրությունների արդյունքները սպասելի էին՝ ոչ, բայց ունենք, ինչ ունենք․ Վանեցյան

Ասել, որ ընտրությունների արդյունքները սպասելի էին՝ ոչ, բայց ունենք, ինչ ունենք․ Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանն ասուլիսին անդրադարձավ ընտրությունների արդյունքներին։

Ասաց․ «Իրականում ընտրությունների արդյունքները կան, հրապարակված են, որ ասեմ՝ սպասելի էին՝ ոչ, բայց ունենք այն, ինչ ունենք։ Վերջին 2-3 օրերի ընթացքում բազմիցս բարձրաձայնել ենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվիստների, նախընտրական շտաբի ակտիվիստների նկատմամբ սկսվել է ուղղակի տեռոր։ Դա նպատակ է ունեցել նվազեցնել մեզ տրվող ձայների քանակը, առհասարակ, ստանալ մի իրավիճակ, որ ընդդիմությունը ստանա քիչ քվե»։ Բոլոր այդ դեպքերի հետ կապված` ՊՈՒ իրավաբաններն իրականացրել են ուսումնասիրություններ, և ըստ անհրաժեշտության, կդիմենք թե՛ իրավապահ մարմիններին, թե՛ դատարաններին»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image